Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԳՐԱՆ ՊՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
17/07/2012 11:10
Կիսվել

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԳՐԱՆ ՊՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը Կանանց Գրան պրի շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոցջրաբուժարանի շինհրապարակ և «Արմենիա» առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող Կանանց Գրան պրի շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովին, մրցաշարին աշխարհի յոթ երկրից մասնակցող 12 ուժեղագույն շախմատիստուհիներին և հյուրերին, գեղեցիկ խաղ և հաջողություն մաղթել մրցաշարին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, և այն լայն ճանաչում է բերել Հայաստանին ողջ աշխարհում: Սերժ Սարգսյանի խոսքով, դա իրոք, հպարտանալու առարկա է, որովհետև այդ ճանաչումը մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունքն է, և այն ձեռք է բերվել հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: «Մենք այսօր բացում ենք մի մրցաշար, որը կարող է պատիվ բերել աշխարհի ցանկացած երկրի: Ես վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլ նաև աշխարհի ողջ շախմատասերների համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵին, անձամբ պարոն Իլյումժինովին՝ արդյունավետ և լավ համագործակցության համար: Այսպիսի համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դառնում անցկացնել շախմատային մեծ մրցաշարեր: Մենք գոհ ենք համագործակցության մակարդակից և ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում շախմատը լայն տարածում գտնի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տոնի մասնակիցներին, վստահաբար, Ջերմուկում հավաքել է սերը շախմատի նկատմամբ:

«Հանուն այս գեղեցիկ խաղի մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա և տարածվի աշխարհով մեկ, մենք էլ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, հպարտանանք ինչպես մեր, այնպես էլ՝ աշխարհի առաջնակարգ բոլոր շախմատիստներով»,-ողջույնի խոսքում նշել է Հանրապետության ղեկավարը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովի և մրցաշարի հյուրերի հետ դիտել է նաև «Հայ Արտ» մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով կազմակերպված «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմայով աշխատանքներին:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92