Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
17/07/2012 11:57
Կիսվել

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, դեսպանատան տնտեսական բաժնի պատասխանատու Ալի Աքբար Բազուբանդիին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրել առողջապահության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության շրջանակները: Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայիրանական կապերը երկու երկրում անցկացվող գիտական և առողջապահական միջոցառումների, հիգիենիկ և հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու առումով: Հատկապես համագործակցության շրջանակներն ընդլայնվել են, երբ 2010 թվականին ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարը, այցելել է Իրան: Երկու երկրի նախարարների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասամբ կյանքի են կոչվել և զարգացնելու կարիք ունեն:

Նախարար Դումանյանը կարևորել է նաև 2011 թվականի մայիսին կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և օրակարգային նոր առաջարկները, որոնք առավելապես վերաբերվում են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցությունը բարելավելու և զարգացնելու խնդիրներին:

Դեսպանը նշել է, որ ինքը ջանք չի խնայի բոլոր ծրագրերը իրականացնելու համար և կնպաստի առողջապահության ոլորտում հարաբերությունները զարգացնելուն: Նա նկատել է, որ նախորդ տարիներին հայ և իրանցի մասնագետները մասնակցել են մի շարք միջազգային համաժողովների, ակտիվ փոխգործակցում են գիտական, մասնագիտական, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Շատ իրանցիներ կրթություն են ստանում Հայաստանում, մասնավորապես բժշկական համալսարանում, նաև մեծ սիրով շարունակում են հետդիպլոմային կրթությունը մեր երկրում:

Մոհամմադ Ռեիսին պատրաստակամություն է հայտնել քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ, հատկապես դեղագործության, դեղարտադրության, բուսաբուժության, ավանդական բժշկության ոլորտներում:

Կարևորելով քննարկված բոլոր ուղղություններն էլ` առողջապահության նախարարը նշել է, որ հատկապես փորձի փոխանակման աշխատանքներում պետք է ներգրավել երիտասարդ բժիշկ-մասնագետների:

Դերենիկ Դումանյանը դեպանին հայտնել է, որ ցանկանում է Հայաստան հրավիրել ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարին առողջապահության բնագավառում համագործակցության շրջանակները ընդլայնելու, նոր առաջարկները քննարկելու նպատակով:

Դեսպանը խոստացել է փոխանցել ուղերձը և նշել, որ այդ հանդիպումը փոխգործակցության նոր էջ կբացի:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33