Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
17/07/2012 15:44
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ խորհրդակցության շրջանակներում  Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին: «Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել, և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,- նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք և առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:

Նշվել է, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված և շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է: Քաղաքապետը ևս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:

Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման և փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթական փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անտանգ երթևեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:

Անդրադառնալով վարչական շրջանների կողմից ներկայացված տարածքներում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները վերացնելու ուղղությամբ տարվող միջոցառումներին` զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում ջրահեռացման համակարգերի ընթացիկ նորոգման ուղղությամբ: Սանմաքրման ձեռնարկությունների ուժերով էլ մաքրվել են ջրընդունիչ, անձրևորսիչ ցանցերն ու ջրատար համակագերը, առանձնացվել են նաև այն տարածքները, որտեղ բացակայում են համակարգերը և որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ:Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններ–համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 752 շքամուտք: Ծրագրում ներառված մյուս շենքերում աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և այժմ ընթացքի մեջ են շենքերի, բաշխիչ կայանների, ինչպես նաև գազատար և ջրատար խողովակների մաքրման, ներկման և պատշաճ սանիտարական վիճակի ապահովման աշխատանքները:

Այգիներում, պուրակներում և մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման հետ կապված «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ–ի տնօրենը զեկուցել է, որ մշակվել է տեղադրման քարտեզ և կապի օպերատորի հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները:

Անդրադառնալով գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` զեկուցվել է, որ առկա թերությունները վերացված են և բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ` լուսավորման նոր ծրագրերի կազմակերպման համար:

Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների և ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04