Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՐԴԻՆԱԼ ԼԵՈՆԱՐԴՈ ՍԱՆԴՐԻԻՆ
18/07/2012 10:44
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՐԴԻՆԱԼ ԼԵՈՆԱՐԴՈ ՍԱՆԴՐԻԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին: Անցյալ տարեվերջին Նորին Սրբության հետ ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետության նախագահի խոսքով, լավ առիթ էր քննարկելու Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման օրակարգն ու հեռանկարները: Երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, համագործակցության շարունակական խորացման լավագույն նախադրյալներն են: Նախագահը նշել է, որ Հայաստանը և ավելի քան հազարամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը շատ բարձր են գնահատում Սուրբ Աթոռի դերը աշխարհում քրիստոնեության տարածման և արմատավորման, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վատիկանի միջև այս տարի լրացող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակով երկկողմ հարաբերությունների երկարամյա ընթացքը չի սահմանափակվում, ավելին՝ այն հաջողությամբ զարգանում և տարեցտարի ավելի է խորանում:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ու նրա ժողովրդին: Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալը նշել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ փոխըմբռնման ու խաղաղության, և իր այս այցի միջոցով ցանկանում է նաև հարգանք մատուցել Հայաստանին, որն ունի այդպիսի ձգտում: Նա ընդգծել է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնեական պետության՝ Հայաստանի պատմությամբ, դարեր շարունակ քրիստոնեական արմատներին նրա հավատարմությամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91