INTEL-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, ընկերության ապահոված զուտ շահույթն աճել է 3%-ով և կազմել 2,8 մլրդ ԱՄՆ դոլար:
2012 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածումընկերության Intel-ի հասույթն աճել է 5%-ով և կազմել 13,5 մլրդ ԱՄՆ դոլար: