Մայր Աթոռը կոչ է անում համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Արցախում թշնամու սկսած պատերազմի վերաբերյալ՝ հորդորելով միջազգային կառույցներին զսպել Ադրբեջանին ու համարժեքորեն արձագանքել նրա ցեղասպան գործողություններին:
«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ՝ հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին», – ասված է հայտարարության մեջ: