
ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է
Ընթացիկ տարվա հունիսին, 12-ամսյա կտրվածքով, ՀՀ դրամավարկային միջավայրում փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 23%-ով և 21%-ով, ընդ որում՝ դրանց կառուցվածքում դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 29.8%:
Ինչպես հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտարժութային ավանդներն ավելացել են 25.3%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 11.8%): Արդյունքում, դոլարայնացման մակարդակը մեր երկրում ավելացել է 1.9%-ով:
Նշենք նաև, որ հունիսին պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը (35.6%), որի կառուցվածքում շարունակում են գերակշռել արտարժույթով տրամադրված վարկերը: