Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
20/07/2012 16:04
Կիսվել

ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ:

Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ, Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:

«Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով, և արդեն 12 տարի է, ինչ  Երևանն ու Բեյրութը  քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երևանում ձևավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար, և քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր:

Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման գործում և նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երևանի և Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձևավորված համատեղ աշխատանքային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6