ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել է 412.12 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 504.11 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 646.66 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 6.88 դրամով և կազմել 20,987.94 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.80 դրամով և կազմել 363.71 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 32.01 դրամով և կազմել 18,748.70 դրամ մեկ գրամի դիմաց: