AMERICAN EXPRESS-Ի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 3%-ՈՎ
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով American Express-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 3%-ով և կազմել 2,595 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 6%-ով և կազմել 15,579 մլրդ ԱՄՆ դոլար:
2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով American Express-ը գրանցել է զուտ շահույթի 1% աճ, որը կազմել է 1,339 մլրդ ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 5%-ով և կազմել 7,965 մլրդ ԱՄՆ դոլար:
American Express-ը հիմնադրվել է 1850թ.-ին: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, տուրիզմի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաների առաջատարներից մեկը: Ընկերության վճարային քարտերի օգտագործողների թիվը գերազանցում է 56 միլիոնը: