Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՅՈՒՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
23/07/2012 11:14
Կիսվել

ԿԱՅՈՒՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգին, փորձագիտական աջակցման խմբի ղեկավար Սուսաննա Բագրատունուն, Երեխայի առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին:

Գրահամ Սթրոնգը նախարարին ներկայացրել է կազմակերպության գործունեության մանրամասները և նշել, որ քսան տարվա ընթացքում ձեռքբերված առողջապահական և քարոզչական աշխատանքների փորձի հիման վրա իրականացվում է հնգամյա համաշխարհային առողջապահական արշավ` ուղղված մոր և մանկան առողջության բարելավմանը:

Այդ համատեքստում կազմակերպությունը համագործակցում է նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ: 2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն` համատեղ իրականացվել և շարունակվում են Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված առողջապահական մի շարք ծրագրեր:

Նախարար Դումանյանը կարևորել է կազմակերպության դերն ու օժանդակությունը հատկապես 0-7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության պետական հավաստագրի ներդրման, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքի արդիականացման աշխատանքներում:

Հյուրը հավելել է, որ Վորլդ Վիժնը նպատակային աշխատանքների իրականացման, առողջապահության ֆինանսավորման, հասանելիության, հանրային մոնիտորինգի մեխանիզմների մշակման հարցերի շուրջ համագործակցում է նաև տեղական հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, նաև զանգվածային լրատվամիջոցների հետ` մոր և մանկան առողջության հիմնախնդիրների իրազեկման և լուսաբանման ուղղությամբ: Նա նշել է, որ մոր և մանկան առողջության պահպանման հարցերով զբաղվուղ շուրջ 45 հասարակական կազմակերպություն միավորվել է մեկ դաշինքի ներքո, որը աջակցում է ոլորտի խնդիրները վերհանելով և լուծման ուղիներ առաջարկելով:

Գրահամ Սթրոնգն առողջապահության նախարարին է փոխանցել առողջապահության ոլորտի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, որոնք կարող են հետագայում կիրառելի դառնալ նաև Հայաստանում:

Դերենիկ Դումանյանը կարևորել է այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը: Միաժամանակ, նախարարը կազմակերպության տնօրենին առաջարկել է ընդլայնել հանրային իրազեկման շրջանակները` ուշադրությունը հրավիրելով իմունականխարգելման հարցերին:

Նախարարը խոսել է նաև ծննդօգնության և երեխայի հավաստագրերով մարզերից Երևան հիվանդների հոսքի, մարզերում մանկաբուժական ծառայության հզորացման հարցերի կանոնակարգման վերաբերյալ:

Գրահամ Սթրոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջապահության համակարգին մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12