
PHILIPS-Ը ԿՐԿԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Royal Philips Electronics N.V. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 167 մլն եվրո: Միևնույն ժամանակ, Philips-ի վաճառքի ծավալներն աճել են 12,9%-ով և կազմել 5,9 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի արդյունքներով ընկերությունը կրել էր 1,344 մլն եվրոյի վնաս:
Հոլանդական Royal Philips Electronics N.V. ընկերությունը մասնագիտացած է կենցաղային տեխնիկայի արտադրության մեջ և հանդիսանում է այս բնագավառի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: