ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել է 411.25 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.95 դրամով և կազմել 497.94 դրամ մեկ եվրոյի դիմաց:Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 12.64 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 7.83 դրամով և կազմել 638.55 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 137.61 դրամով և կազմել 20841.17 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5.63 դրամով և կազմել 357.92 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 123.94 դրամով և կազմել 18616.57 դրամ մեկ գրամի դիմաց: