Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
23/07/2012 17:25
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի շրջանակներում ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոսելով քաղաքաշինական ու ճարտարապետական խնդիրների մասին, ընդգծել է, որ բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են: «Պետք է ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2011թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:

Մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է իրականացվել ամենօրյա հսկողություն: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը:

Մայրաքաղաքի տարածքում վերանորոգման ենթակա շատրվանների վերագործարկման աշխատանքների մասով զեկուցվել է, որ ավարտվել են Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադառնալով վարչական շրջաններ–համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են: Զեկուցվել է, որ արդեն ավարտվել է մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների մաքրման և ներկման 2012թ.-ի ծրագիրը: Քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` դիտարկելու կատարած աշխատանքների որակը: Հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները և առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա անցումները, զուգահեռաբար շարունակվում են նաև վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ` անձրևների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:

Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում  ավարտել ծառերի բուժման գործընթացը:

Երևանի գիշերային լուսավորության շրջանակում գեղարվեստական լուսավորությամբ կձևավորվեն նաև կենտրոնական մի շարք փողոցների ծառերը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04