2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 51.8%-ով
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 7,536.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 51.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 53.8%։