Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ
24/07/2012 12:49
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, և Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարում են երկկողմ գործակցության մեկնարկի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր:

Հուշագիրը նախանշում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար  օպերատորի և Կենտրոն վարչական շրջանի միջև 2012թ.-ի ընթացքում համագործակցության շրջանակները: Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն, մասնավորապես, հանրային կրթության և մշակույթի ոլորտներում:

Համագործակցությունն ուղղված է Երևանի կենտրոնի զարգացմանը: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի մշակութային և գործարար կենտրոնն է: Երևանի մշակութային, վարչական և կրթական հիմնարկությունների զգալի մասը գտնվում է հենց այստեղ: Երևանի կենտրոնը Հայաստան այցելողների և հայաստանցիների համար կարևորագույն այն վայրերից է, որտեղ կազմակերպվում են գիտաժողովներ, բացօթյա համերգներ, պետական միջոցառումներ և ցուցահանդեսներ:

Այս համատեքստում` քաղաքի զարգացմանն ուղղված նախագծերին սատարելու պատրաստակամությունը հնարավոր չէ գերագնահատել: Որպես կորպորատիվ սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անմասն մնալ այս ծրագրերից և աջակցության ձեռք է մեկնում Կենտրոն վարչական շրջանին:

«Մայրաքաղաքի կենտրոնը գնահատվում է որպես ազգային արժեք` յուրաքանչյուր հայի կողմից: Մենք պետք է հնարավորինս փայփայենք ու հոգ տանենք դրա մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որից ստացած տպավորությունների հիման վրա, հյուրերը կարծիք են կազմում ամբողջ երկրի մասին. ծանոթանում են մայրաքաղաքի ճարտարապետական համալիրներին, ինչպես նաև կարծիք կազմում` երկրի զարգացման մակարդակի մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որտեղ կարելի է ծանոթանալ քաղաքի և երկրի պատմությանն և հասարակության զարգացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածությունը մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն  վարչական շրջանի հանդեպ իսկապես գնահատելի է: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն մեր փոխգործակցության արդյուքները: Համատեղ իրագործած բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները կնպաստեն այցելուներին մայրաքաղաքի մասին ավելի լիարժեք և տպավորիչ տեղեկատվություն փոխանցելուն: Պատահական չէ ասված՝ Կենտրոնը Երևանի սիրտն է», – ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2