ՌՈՒՍԱԿԱՆ ВКОНТАКТЕ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2011 թվականին ռուսական ВКонтакте սոցիալական ցանցն ապահովել է 516,5 մլն ռուբլու զուտ շահույթ: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ՝ նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 13,9%-ով:
Միևնույն ժամանակ, հաշվետու տարում սոցիալական ցանցի համախառն հասույթն աճել է 41,7%-ով և կազմել 3,29 մլրդ ռուբլի:
Նշենք, որ ВКонтакте սոցիալական ցանցում այժմ գրանցվել է 120 մլն օգտատեր: Ընկերության եկամուտները հիմնականում ապահովվում է գովազդներից: