
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 37 մլրդ ԱՄՆ դոլար (2,9 տրիլիոն յեն): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հատկանաշական է, որ ցուցանիշը Ճապոնիայի համար ռեկորդային է և շուրջ 3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը:
Փորձագետները նշում են, որ ընթացիկ տարում Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճը հիմնականում պայմանավորված է արտահանման ծավալների կրճատմամբ և ատոմային ճգնաժամով:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ճապոնիայում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 2,5%-ով: Այս նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 13,1%-ով: