Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է մինչև 4.3%
Եվրոգոտու գնաճը սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է մինչև 4.3%՝ օգոստոսի 5.2%-ից: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը։
Սեպտեմբերի 14-ին Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է իր բազային տոկոսադրույքը մինչև ռեկորդային 4.5% գնաճը զսպելու համար: Կարգավորիչը մտադիր է «բազային տոկոսադրույքը երկար ժամանակ պահել բարձր մակարդակի վրա»՝ 2025-ին եվրոգոտում գնաճը նպատակային 2.1% ցուցանիշին հասցնելու նպատակով: