Իտալիայում գնման ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են
Օգոստոսին Ռուսաստանից Իտալիա արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 90.6%-ով։ Այս տեղեկությունը տարածել է Իտալիայի վիճակագրության ինստիտուտը, որը հրապարակել է Եվրոպական միությունից դուրս երկրների հետ առևտրի վերաբերյալ տվյալներ։
Սա ամենախոշոր անկումն է տարվա կտրվածքով։ Ըստ ինստիտուտի՝ գնման ծավալների նվազում է գրանցվել նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (-38.4%), Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (-35.3%), ՕՊԵԿ-ի (-33.7%) և Չինաստանի (-32%) հետ:
Փորձագետները նշում են, որ Իտալիայում ներմուծման ծավալները տարեկան կտրվածքով նվազել են արդեն ութերորդ ամիսն անընդմեջ։