
ChatGPT-ն այժմ մուտք ունի դեպի համացանց
ChatGPT չաթբոտը այժմ կարող է օգտագործել ինտերնետը՝ օգտատերերին աղբյուրների հղումներով համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար:
Վեբ զննման գործառույթի ավելացմամբ՝ ChatGPT տվյալների բազան չի սահմանափակվի 2021թ․ սեպտեմբերով։
Սկզբում այս տարբերակը հասանելի կլինի միայն Plus և Enterprise տարբերակների սեփականատերերին, իսկ ավելի ուշ այն կտարածվի բոլոր օգտատերերի համար, նշել են մշակողները։
«Գործառույթը մասնավորապես օգտակար է այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են արդի տեղեկատվություն, օրինակ՝ օգնել տեխնիկական հետազոտություններին, լավագույն մոդելի հեծանիվ ընտրելը կամ արձակուրդ պլանավորելը», – ասվում է OpenAI-ի հայտարարության մեջ:
Likeweb-ի վերլուծաբանները հայտնել են, որ օգոստոսին ամբողջ աշխարհում չաթ-բոտի օգտագործումը նվազել է 3%-ով, իսկ կայքում անցկացրած ժամանակը 8,7 րոպեից նվազել է մինչև 7 րոպե։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։