ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Այսօր` հուլիսի 26-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը: Միևնույն ժամանակ, գործադիրը սահմանել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ: Փորձնական ծրագիրը կիրականացվի Արարատի մարզում։