AMAZON-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 96% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հաշվետու եռամսյակում Amazon-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 96%-ով և կազմել 7 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը կազմել է 12,83 մլրդ ԱՄՆ դոլար:
Amazon.com-ն առաջին ինտերնետային-ծառայություններից է, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտերնետի միջոցով: Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն: