Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ
27/07/2012 10:57
Կիսվել

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքապետը, ողջունելով հյուրին, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:

«Կարծում եմ` Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երևանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաև Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից: Փոխքաղաքապետը խոստովանել է, որ հատկապես հիացած է մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման և գիշերային Երևանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:

«Շրջելով գիշերային Երևանով` վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք` չասելով, որ երևանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք», – նշել է Դիդյե Փարաքյանը և ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երևան, որը տեղի կունենա 2013 թվականին:

Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին  և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են  համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013թ.-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04