Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ 125 ԴԵՊՔ
27/07/2012 17:16
Կիսվել

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ 125 ԴԵՊՔ

2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպք` մոտ 422 մլն ՀՀ դրամ գումարի չափով, որից 140 մլն ՀՀ դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպքերից 14-ը հայտնաբերվել են մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 38-ը` հետբացթողումային հսկողության վարչության, 68-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների, իսկ 5-ը` Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը տեղեկացրել է, որ 15-օրյա ժամկետում հետաքննության մարմինների կողմից վերականգնվել է մոտ 35 մլն դրամ, գանձվել են մոտ 110 մլն դրամի մաքսային վճարներ: Կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի և 2 կգ ոսկյա իրերի անօրինական արտահանումը:

2012-ի առաջին կիսամյակում ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել է 26 քրեական գործ, որոնցից 8-ը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: «Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 28 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (համաձայն  ՀՀ Քրեական օրենսգրքի Հավելված 1-ի՝ մետամֆետամինի 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ): Օրերս կանխվել է նաև ավելի քան 25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն: Ի դեպ, նկատվում է փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության աճ, սակայն օրինախախտները հաշվի չեն առնում, որ Հայաստանի մաքսային մարմինները վերազինված են արգելված ապրանքներ հայտնաբերող ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև այդ ապրանքները հայտնաբերող մասնագիտացված շներով»,-ընդգծել է Սամվել Սանամյանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարևոր ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների  հետ. «Այս տարվա ընթացքում, մասնավորապես,  սահմանների համալիր կառավարման գործում փորձի փոխանակման և ուսուցողական մի շարք այցեր են կազմակերպվել Խորվաթիա և Ռուսաստան:  ՊԵԿ մասնագետներն Ուկրաինայում մասնակցել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը: Իսկ «EXBS» ծրագրով ՊԵԿ-ի 6 աշխատակից ԱՄՆ-ում մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումներին»,-տեղեկացրել է մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը:

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների հայտնաբերման գործում վարչությունը համագործակցում  է նաև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ` այդ թվում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի, «Ինտերպոլ-Հայաստան» ի և այլն: Միաժամանակ շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական և ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների հետ. ուղարկվել և ստացվել են բազմաթիվ հարցումներ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՌԴ մաքսային ակադեմիայի իրավապահ գործունեության ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նշված ԲՈՒՀ-ում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12