Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Իրավիճակն այդքան չէր լարվի, եթե ՀՀ ԿԲ-ի կողմից շուկայում ավելի վաղ միջամտություն կատարվեր. Էդգար Աղաբեկյան
04/10/2023 20:23
Կիսվել

Իրավիճակն այդքան չէր լարվի, եթե ՀՀ ԿԲ-ի կողմից շուկայում ավելի վաղ միջամտություն կատարվեր. Էդգար Աղաբեկյան

ՀՀ արտարժույթի շուկայի «վայրիվերումներին» և ՀՀ ԿԲ զսպող միջամտությանն է անդրադառնում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Աղաբեկյանը.

ՀՀ արտարժույթի շուկայի «վայրիվերումները» ՀՀ արտարժույթի շուկան պարբերաբար ցնցումների է ենթարկվում քաղաքական իրադարձությունների հետևանքով: Նման իրավիճակ էր 2020 թ․ վերջին, երբ ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, այնուհետև՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին, ինչպես նաև՝ 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմական գործողությունների օրերին: Նման իրավիճակի հանգեցինք նաև 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախում սկսված մարտական գործողությունները և դրանից հետո ձևավորված ներքաղաքական և արտաքին քաղաքական գործոնները ՀՀ-ում արտարժույթի շուկայի մասնակիցների շրջանում բացասական սպասումներ էին առաջացրել: Հետևանքը արտարժույթի նկատմամբ աճող պահանջարկն էր ու ամեն օր բարձրացող դոլար/դրամ փոխարժեքը: Ինչպես երևում էր բանկերի կողմից կատարված գործառնությունների ծավալներից, որոնք միջինում օրական մոտ 20 մլն ԱՄՆ դոլար և ավելի էին կազմում, ինչպես նաև բանկերի առք ու վաճառքի փոխարժեքների սպրեդներից, շուկայում անընդհատ աճող պահանջարկ կար: Ըստ էության, նման պահանջարկին բանկերն արձագանքում էին վաճառքի փոխարժեքի բարձրացմամբ, ընդ որում՝ բանկերի կողմից առքի փոխարժեքն ավելի դանդաղ էր աճում, քան վաճառքի փոխարժեքը, և սա այլ հավասար պայմաններում պետք է զսպեր շուկայում բացասական սպասումների հետևանքով խուճապի մատնված գնորդներին: Սակայն, խուճապն ավելի էր մեծանում, և շուկայի մասնակիցները փոխարժեքի ավելի բարձրացման սպասումներով շարունակում էին արտարժույթ գնել: Կարծում ենք, իրավիճակն այդքան չէր լարվի, եթե ՀՀ ԿԲ-ի կողմից շուկայում ավելի վաղ միջամտություն կատարվեր, ինչի օրինակը այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին, ԿԲ-ի միջամտությունից հետո փոխարժեքի կտրուկ անկումն է: Նման իրավիճակներում պետք է գիտակցել, որ խուճապահար ներդրողները երբեք չեն կարողանում օգտվել, և իրավիճակից օգտվում են միայն բանկերը, որոնք ունեն առք ու վաճառքի հստակ լայն սպրեդներ և գործառնությունների շրջանակում պարբերաբար փորձում են փակ պահել իրենց արտարժութային դիրքերը:

2023թ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքը 429.14 է, սակայն, ինչպես երևում է բանկերի առք ու վաճառքի փոխարժեքի նվազումից (ժամը 16:00-ի դրությամբ բանկերն արդեն դոլարը գնում էին 400 դրամով և վաճառքում մոտ 420 դրամով, մինչդեռ առավոտյան առքի փոխարժեքները որոշ բանկերում հասնում էին ժամանակ ականատես լինենք փոխարժեքի նվազման՝ մինչև շուկայում որոշակի հավասարակշռվածության ձևավորումը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59