Տնտեսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 22.1%-ով
05/10/2023 14:47
Կիսվել

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 22.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,402.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.1%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7