Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Սինգապուրում մեքենա ունենալու արտոնագրի գինը հասել է 106 հազար դոլարի
05/10/2023 17:39
Կիսվել

Սինգապուրում մեքենա ունենալու արտոնագրի գինը հասել է 106 հազար դոլարի

Սինգապուրում ընտանեկան մեծ մեքենա գնելու համար վկայագիր ձեռք բերելու գինը կտրուկ աճել է՝ հասնելով ռեկորդային 146 002 սինգապուրյան դոլարի (106 619 ԱՄՆ դոլար)։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քաղաք-պետությունը 1990-ին ներդրեց 10-ամյա իրավունքի վկայագրի համակարգը՝ որպես խցանումների դեմ պայքարի միջոց: Սինգապուրում մեքենա գնելու համար նման վկայագիր ունենալը պարտադիր է։ Այդ վկայագրերը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ վաճառվում են աճուրդում, իսկ կառավարությունը վերահսկում է դրանց քանակը։

BBC-ն նշում է, որ նոր ստանդարտ Toyota Camry Hybrid-ը Սինգապուրում արժե 250 000 սինգապուրյան դոլար, որը ներառում է վկայագրի արժեքը և հարկերը։ Դա շուրջ 6 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում։

Կախված մեքենայի չափից՝ վկայագրերի արժեքը կարող է տարբեր լինել։ Դրանց գինը մի քանի ամիս է՝ բարձրանում է։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակից հետո պահանջարկի ավելացմամբ և 2024 թ․-ին կառավարության կողմից վկայագրի զեղչերի կրճատմամբ։

Վկայագրի ամենացածր արժեքը 104 000 սինգապուրյան դոլար է (76 000 ԱՄՆ դոլար)․ 2020-ից ի վեր այս թիվը գրեթե եռապատկվել է։

Չնայած Սինգապուրը բավական փոքր է, սակայն այն հաճախ հայտնվում է վարկանիշային աղյուսակներում՝ որպես ամենամեծ թվով միլիոնատերեր ունեցող պետությունը։ Սակայն սովորական սինգապուրցիները, որոնց միջին աշխատավարձը 70 000 սինգապուրյան դոլար է, դժվարությամբ կարող են իրենց թույլ տալ մեքենայի սեփականատեր դառնալ։

Կառավարությունը բնակիչներին խրախուսում է օգտվել հանրային տրանսպորտից, որն աշխարհում լավագույններից մեկն է համարվում։ 2022-ին հայտարարվել է առաջիկա տասնամյակի ընթացքում երկրի երկաթգծային ցանցի ընդլայնմանն ու նորացմանն ավելի քան 60 միլիարդ սինգապուրյան դոլար հատկացնելու մասին։

2022-ի տվյալներով՝ 5.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաք-պետությունում 1 միլիոնից պակաս մեքենա կա։

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07