ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/08/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 409.68 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.25 դրամով և կազմել 514.07 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 646.84 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 1.07 դրամով և կազմել 21,956.92 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 400.02 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 0.99 դրամով և կազմել 20,244.62 դրամ մեկ գրամի դիմաց: