Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՀ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
29/08/2012 11:01
Կիսվել

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՀ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս–օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ ընկերության ներկայացրած տեղեկատվությունը՝ հանձնաժողովի պաշտոնական հարցմանն ի պատասխան:  Հանձնաժողովի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընկերության ներկայացրած փաստերը վկայում են, որ տեխնիկական խափանումները եղել են ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետևանք: Ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել է կառավարման համակարգերի կայուն աշխատանքը: Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել է նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր է եղել իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է:

Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցել է տուժած բաժանորդներին:

Հանձնաժողովի հանձնարարականով և մեթոդական աջակցությամբ ներկայումս ընկերությունը կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, և վստահեցնում է, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11