
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՆԱԵՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Intesco Research Group վերլուծական ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներով աշխարհում առաջինը Չինաստանն է: Այս երկրին բաժին է ընկնում հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ընդհանուր ծավալի 19%-ը:
Ներկայացված տվյալների համաձայն՝ հացահատիկի արտադրությամբ Չինաստանին հաջորդում է ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ընդհանուր ծավալի 18%-ը: Առաջատար դիրքերում են նաև Հնդկաստանը՝ 9%, Ինդոնեզիան, Բրազիլիան և Ֆրանսիան՝ 3-ական տոկոս մասնաբաժնով:
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ հացահատիկի առաջատար սպառողներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ռուսաստանը, որոնց բաժին է ընկնում հացահատիկային մշակաբույսերի սպառման համաշխարհային ծավալների 46%-ը: