2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 13.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 34,386.8 հազար լիտր հանքային ջուր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 6.8%-ով և կազմել 39,244.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունը նվազել է 6.5%-ով և կազմել 88,999.9 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը նվազել է 3.0%-ով և կազմել 10,752.4 հազար լիտր։