ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ. ՄՐՑԱՓՈՒԼ 3
Երեկ` օգոստոսի 29-ին, Ստամբուլում ընթացող շախմատային 40-րդ օլիմպիադայի երկրորդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Բանգլադեշի հավաքականին, իսկ կանանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Շվեյցարաիայի հավաքականին: Երկրորդ փուլից հետո մեր երկու հավաքականները 4-ական միավորներով առաջատարների թվում են:
Այսօր կայանալիք 3-րդ մրցափուլի ընթացքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Իսպանիայի, իսկ կանայք կմրցեն Հնդկաստանի հավաքականի հետ: