
PHILIPS-Ը ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՈՉ ՄՐՑՈՒՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոլանդական Philips ընկերությունը մտադիր է դադարեցնել լայնէկրան Cinema 21:9 հեռուստացույցների արտարդությունը: Ընկերության նման որոշումը հիմնականում պայմանավորված է այս մոդելների վաճառքի շատ ցածր ցուցանիշներով:
Նշենք, որ Cinema 21:9 հեռուստացույցների արտադրությունը մեկնարկել էր 2009 թվականին: Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը մեծ գումարներ և ռեսուրսներ ծախսեց այս մոդելների առաջխաղացման համար, դրանք չկարողացան դիմադրել շուկայում առկա մրցակցությանը:
Հոլանդական Royal Philips Electronics N.V. ընկերությունը մանսագիտացած է կենցաղային տեխնկայի արտադրության մեջ և հանդիսանում է այս բնագավառի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: