ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ Է 15 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 15 155 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներմուծված ավտոմեքենաների թիվն աճել է 1201-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների կեսից ավելին (8434 ավտոմեքենա) մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են:
Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար–հունիս ամիսներին մեր երկիր է ներմուծվել 5-10 հազար դոլար արժողությամբ 3572 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 1067 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1146 ավտոմեքենա և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 936 ավտոմեքենա:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին երկու եռամսյակներում մեր հանրապետություն է ներմուծվել ՌԴ արտադրության 617 ավտոմեքենա:
2011 թվականին Հայաստան էր ներմուծվել 29 388 ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել էր շուրջ 45%-ով: