Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2023-ին բացահայտելու է իրական թվայինը
13/10/2023 13:04
Կիսվել

Ինեկոբանկը ԴիջիԹեք 2023-ին բացահայտելու է իրական թվայինը

Ինեկոբանկն իր թվային լուծումներով և նորարարական մոտեցումներով այս անգամ ևս տարվա ամենատեխնոլոգիական իրադարձության մի մասն է և հրավիրում է իր ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդներին բացահայտելու իրական թվայինը:

Հոկտեմբերի 13-15-ը Մերիդիան էքսպո կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու տեսլականը մեկտեղող ԴիջիԹեք 2023 էքսպոյին Ինեկոբանկը ներկայանում է թվային բանկինգի իր ամենահարմարավետ և մեծ պահանջարկ վայելող InecoMobile հավելվածով, որի նոր ու ընդլայնված հնարավորությունները նախատեսված են նորարարությունը, հարմարավետությունն ու ժամանակն արժևորող հաճախորդների համար:

«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակաբար ստեղծում ենք այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը: Անընդհատ կատարելագործվող մեր InecoMobile-ը և թվային վարկավորման նոր հարթակը դրա վառ օրինակներն են: Եվ մենք չէինք կարող անմասն մնալ տարվա այս կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունից և բաց թողնել մեր հաճախորդների հետ նոր լուծումներով կիսվելու այս առիթը»,- նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Բանկի կողմից բոլորովին վերջերս ներդրված գրանցման և հաշվի բացման ամբողջովին առցանց գործընթացի շնորհիվ արդեն հնարավոր է մի քանի պարզ քայլի միջոցով հաշված րոպեների ընթացքում դառնալ Ինեկոբանկի հաճախորդ և օգտվել InecoMobile-ի բազմաթիվ հնարավորություններից` պատվիրել ու ստանալ քարտեր` առանց բանկ այցելելու, րոպեների ընթացքում ակտիվացնել թվային քարտեր անմիջապես հավելվածում, ստանալ սպառողական վարկեր ու վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերը և շատ ավելին:

ԴիջիԹեք 2023-ին Ինեկոբանկը ներկայացնում է նաև այս տարի գործարկված` թվային վարկավորման sprint համակարգը: Այն աննախադեպ լուծում է շուկայում և հասանելի է ինչպես InecoMobile հավելվածում, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար։ Այս համակարգի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել միաժամանակ մի քանի վարկատեսակների գծով իրենց վարկային սահմանաչափերը, անցնել առցանց նույնականացում և ստանալ վարկային միջոցներն իրենց հարմար եղանակներով։

Ինեկոբանկի թվային պրոդուկտների ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանն էլ կարծում է, որ InecoMobile-ը շարունակում է մնալ թվային բանկինգի ամենասիրելի հավելվածը հատկապես թվային լուծումներ փնտրող և կիրառող, հարմարավետությունն ու արագությունը նախընտրող ժամանակակից մարդու համար:

«Մենք առաջինն ենք բանկերից, որ սկսել ենք բացառիկ համագործակցություն Payoneer միջազգային վճարային համակարգի հետ, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են կառավարել իրենց Payoneer հաշիվներն անմիջապես InecoMobile-ից և ստանալ կատարած աշխատանքի դիմաց միջազգային փոխանցումներն իրենց Ինեկոբանկի հաշվին վայրկյանների ընթացքում: Վստահ ենք, որ այս նորությունը կուրախացնի հատկապես հայաստանյան ֆրիլանսեր համայնքին»,- ասում է Գ. Բաղդագուլյանը և հավելում,-«ԴիջիԹեքում ենք, որպեսզի միասին բացահայտենք իրական թվայինը, այցելուներին ներկայացնենք մոբայլ բանկինգի` նոր սերնդի մեր պրոդուկտները, շփվենք մեր հաճախորդների հետ, գնահատենք նրանց կարիքներն ու ակնկալիքները` նորարարությունների հետագա ուղին համատեղ անցնելու համար»:

ԴիջիԹեք էքսպոյի ողջ ընթացքում Ինեկոբանկի կանաչ անկյունում հաճելի անակնկալների պակաս չի լինելու: Իսկ բոլոր նորարարար ու ստեղծագործ այցելուներն իրենց հետաքրքիր առաջարկներով կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ InecoMobile-ն է՛լ ավելի կատարելագործելուն ուղղված մրցույթին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52