Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Kaspersky ICS CERT. 2023-ին նշանակալի աճել է արդյունաբերական կազմակերպությունների վրա կիբեռգրոհների հետևանքով ծագած միջադեպերի թիվը
17/10/2023 12:41
Կիսվել

Kaspersky ICS CERT. 2023-ին նշանակալի աճել է արդյունաբերական կազմակերպությունների վրա կիբեռգրոհների հետևանքով ծագած միջադեպերի թիվը

Kaspersky ICS CERT-ի տվյալներով՝ 2023-ի առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում արդյունաբերական ձեռնարկություններում պաշտոնապես հաստատված կիբեռմիջադեպերի թվի աճը շարունակվել է։ Միջադեպերի ճնշող մեծամասնությունը պայմանավորված է շորթիչների գրոհներով: Ընկերության փորձագետները նման եզրահանգումներ են արել այն միջադեպերի վերլուծության հիման վրա, որոնց արդյունքում տուժած կազմակերպությունները պաշտոնապես հաստատել են կոտրանքը:

Առավել շատ գրոհների ենթարկված հատվածը արդյունաբերական արտադրությունն է։ Ճյուղերի ամբողջ բազմազանության մեջ զոհերի ամենամեծ թիվը բաժին է ընկել ավտոարտադրությանը և տրանսպորտային ճյուղին, մասնավորապես, տուժել են նավաշինության և լոգիստիկայի հետ կապված ընկերությունները: Թիրախ են դարձել նաև միկրոէլեկտրոնիկայի արտադրողները։ Տուժել են և՛ մետաղաձուլությունը, և՛ դեղագործությունը, և՛ օգտակար հանածոների արդյունահանումը, և՛ սննդամթերքի արտադրությունը, և՛ շատ այլ ճյուղեր։

Ինչպես տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, տուժածների թվում կան բազմաթիվ խոշոր կազմակերպություններ և հայտնի անուններ: Ընդ որում, նման կազմակերպություններից շատերը փորձում են չհրապարակել կոտրանքի մանրամասները, ինչի պատճառով դժվար է լինում պատկերացում կազմել վնասի չափերի մասին։ Որոշ ձեռնարկություններ հերքում են կոտրանքի փաստը՝ վախենալով բացասական հետևանքներից։ Բացի այդ, շատերը կարող են տեղյակ չլինել, որ իրենց համակարգը կոտրել են:

Առնվազն երեք կորպորացիաների կոտրել են տարբեր MFT-պրոդուկտների (Managed File Transfer) չփակված խոցելիության միջոցով: Խոշոր կազմակերպությունների կողմից այդ թվում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդրի համար օգտագործվող այս տեսակի լուծումները հերթական անգամ դառնում են դրանց հաճախորդների անվտանգության խնդրի աղբյուր։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները հաճախ ի վիճակի չեն լինում արագ փակել վտանգավոր խոցելիությունը ոչ միայն տեխնոլոգիական ցանցերում, այլև իրենց ցանցի պարագծի ներսում:

Արդյունքում, կիբեռգրոհները հանգեցնում են ոչ միայն տվյալների արտահոսքի և ներքին ՏՏ-համակարգերի աշխատանքի խափանումների, այլև դառնում են արտադրանքի արտադրության և առաքման չնախատեսված կանգառների ուղղակի պատճառ, որոնք որոշ դեպքերում տևում են շաբաթներ և առաջացնում են հարյուր միլիոնավոր դոլարների ուղղակի կորուստներ:

«Քրեապես մոտիվացված գրոհները դառնում են ամբողջ աշխարհի արդյունաբերական կազմակերպությունների իսկական պատուհասը, շոշափում են տնտեսության իրական հատվածների մեծ մասը և բացասաբար են ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա: Մասնավորապես, անցած կիսամյակում տնտեսության ավելի շատ գրոհների ենթարկված հատվածների ցանկում հայտնվել է էլեկտրաէներգետիկան, այդ թվում՝ մասնագիտացված սարքավորումների համալիրների, ծրագրային ապահովման արտադրողները և համապատասխան ծառայությունների մատակարարները։ Մենք հիշեցնում ենք, որ ցանկացած հատվածի և տեսակի ձեռնարկությունների ղեկավարներին արժե  ուշադրության կիզակետում պահել կիբեռանվտանգության ռիսկերը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- մեկնաբանում է Kaspersky ICS CERT-ի ղեկավար Եվգենի Գոնչարովը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21