Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՔԱՐՏԵՐՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 50%-ՈՎ
05/09/2012 12:28
Կիսվել

ՔԱՐՏԵՐՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 50%-ՈՎ

2012թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 233 մլրդ դրամի 4.6 մլն գործառնություն: Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ վճարային քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում քարտերով անկանխիկ վճարումները կազմել են 22 մլրդ դրամ, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 4.5 մլրդ դրամ (էլեկտրոնային առևտուրը՝ 1 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումները՝ 3.5 մլրդ դրամ): Հատկանշական է, որ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 50%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.13 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 8%-ով (81 հազարով): Եռամսյակի ընթացքում գործող «ԱրՔաե քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար, այդ թվում՝ VISA-ն ավելացել է 11%-ով (43 հազարով) և կազմել 439 հազար քարտ, իսկ MasterCard-ը՝ 12%-ով (23 հազարով) և կազմել 217 հազար:

2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված գործառնությունների միջին օրական ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ, իսկ քանակը՝ 51 հազար: 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գործառնությունների միջին օրական ծավալը և քանակը ավելացել են 28%-ով (համապատասխանաբար՝ 568 մլն-ով և 11 հազարով):

Նշենք նաև, որ ՀՀ տարածքում շրջանառության մեջ գտնվող մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 62 հազ. դրամ, իսկ անկանխիկը՝ 6 հազ. դրամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01