Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՌԱՋԻՆ ՎԻԿԻ-ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
05/09/2012 15:11
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՌԱՋԻՆ ՎԻԿԻ-ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում են Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսի անցկացման մասին: Միջոցառմանը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 8-ից 9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա Հիմնադրամի, ինչպես մաև Վրաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության և ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:

Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:

«Հաճելի է, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն է հովանավորում Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսը, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվեն Վիկիպեդիայի հայալեզու բովանդակության զարգացմանը վերաբերող շատ կարևոր հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հայաստանի վերաբերյալ գիտելիքների ազգային բազայի զարգացման և ընդլայնման գործում հայ երիտասարդների ներգրավումը: Այսօր դժվար է գերագնահատել Վիկիպեդիայի նշանակությունը տեղեկատվություն ստանալու հարցում, և այս գործիքը պետք է կիրառել Հայաստանը, նրա մշակույթը, ավանդույթներն ու հարուստ ազգային բովանդակությունը  աշխարհին ներկայացնելու համար», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վիկի-կոնֆերանսի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21