Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ». ԱԿՑԻԱ` ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06/09/2012 14:37
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ». ԱԿՑԻԱ` ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի վերսկսման մասին:

Ակցիայի շրջանակում մինչև 2012թ-ի հոկտեմբերի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս ֆիզիկական անձիք կստանան 300 անվճար ներցանցային րոպե, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:

«Անցկացնելով հերթական ակցիան մարզերում բնակվող մեր բաժանորդների համար` մենք տալիս ենք նրանց մտերիմների և ընկերների հետ մատչելի շփման ևս մեկ հնարավորություն:  Վստահ ենք, որ այս պարզ և հարմարավետ ակցիան կապահովի մեր հաճախորդների հաճելի և ուրախ շփումը ինչպես հեռախոսազրույցների, այնպես էլ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի միջոցով», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները  կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային  հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկություն զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2