ԲՐԱԶԻԼԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՍՈՒՐՃԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Ընթացիկ տարում Բրազիլիայում սուրճի արտադրության ծավալները հասել են այս երկրի համար ռեկորդային մասշտաբների՝ կազմելով 60 մլն կիլոգրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 16%-ով: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Հատկանշական է, որ սուրճի արտադրության ծավալների աճը հիմնականում պայմանավորված է ընթացիկ տարում սուրճի մշակման տարածություների ընդլայնմամբ:
Արտադրված սուրճի 50%-ը Բրազիլիան մտադիր է վաճառել միջազգային շուկայում: