Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
HSBC. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
07/09/2012 16:54
Կիսվել

HSBC. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երկուշաբթի մեկնարկած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են « Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝  Շանհայ ժամանած 75 առաջատար ընկերությունների թվում հայկական «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ընկերությունը մասնակել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնանալու է «Կանաչ» արդյունաբերության, արտադրության և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:

«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը («Լիա Կերամիքս» սանիտարական կերամիկայի և շինանյութի խանութ-սրահների ցանց) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն: Միջազգային առևտրում գերազանց ձեռքբերումներ գրանցելու համար «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը 2011 թվականին արժանացել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխության «Միջազգային առևտրի մրցանակին»:

«Աշխարհում Չինաստանի առևտրային ներկայացվածությունը տարեցտարի աճում է, այն իրապես դառնում է մի շուկա, որի առկա բիզնես ներուժը յուրաքանչյուր միջազգային կողմնորոշում ունեցող կազմակերպություն չի կարող հաշվի չառնել: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:

«Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի՚ Առևտրի ֆինանսավորման վարչության տեղեկություններով, ընկերությունների զգալի մասի համար հիմնական առևտրային գործընկերը հենց Չինաստանն է: Ինչպես Էյչ-Էյս-Բի-Սի Խումբը գլոբալ շուկայում`«Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը դարձել է առաջինը տեղական շուկայում, որ Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում ներգրավված իր իրավաբանական անձ հաճախորդներին հնարավորություն ընձեռեց դեպի Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումներն իրականացնել չինական յուանով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2012 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով ու կազմել շուրջ 230 միլիոն ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ Չինաստանը Հայաստանի խոշորագույն երրորդ առևտրային գործընկերն է` 7.5 տոկոս ընդհանուր ցուցանիշում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12