Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ ԴԱՎԹԱՇԵՆ, ԱՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
10/09/2012 17:09
Կիսվել

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ ԴԱՎԹԱՇԵՆ, ԱՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Աղբանահության, մասնավորապես, սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման մասով քաղաքապետը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել առկա թերացումները, այդ թվում նաև քայլեր ձեռնարկելով սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների քանակի ավելացման ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու մասով։

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։

Նախորդ ամսվա համեմատ տարբեր ոլորտներում հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96