Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
11/09/2012 15:04
Կիսվել

ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կայացել է Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը: Յուրաքանչյուր տարվա  հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված  փոփոխությունները՝  հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի  իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։

Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի  թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում, որը ծառայելու է ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից տարածքի բնակչությանը, նաև նախատեսված է սեմինարների անցկացում, տեխնիկական այցեր, փորձի փոխանակում: Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:

«Այս տարի Մարսել կատարած այցի շրջանակում մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրականացվող այս նախագիծը համոզված եմ կկրի շարունակական բնույթ և կնպաստի երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է համագործակցության շրջանակում նոր գաղափարներ կյանքի կոչել», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով: Ներկայացված նախագիծը պայմանավորված  է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման  անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ գյուղատնտեսական տոնավաճառների  կազմակերպումը նաև նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների  առևտրի ոլորտում:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04