Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
26/10/2023 18:09
Կիսվել

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:

«Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ և ավելի գումարի վճարումներ, փոխանցումներ ու վարկի մարումներ և կուտակել պրոմո կոդեր: Խաղարկվում էր մինչև 1.500.000 դրամի 57 հատ նվեր քարտ:

«Նախորդ տարի մենք գործարկեցինք Ամերիաբանկի նոր բջջային հավելվածը` MyAmeria-ն, որը շարունակ կատարելագործել ենք` նոր ու եզակի գործիքակազմ ներդնելով, օրինակ, Հայաստանում առաջին Visa Subscription հնարավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը, և ապաբաժանորդագրվել: Արդյունքում այն հայկական ամենաշատ ներբեռնվող հավելվածների թվում է: Առաջիկայում ևս Ամերիաբանկի հաճախորդների համար նորություններ ենք ունենալու` «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայություն, առևտրային կետերում QR վճարումներ, ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներից հավելվածի միջոցով գումարի կանխիկացում, MyAmeria հավելվածում այլ բանկի քարտը կցելու, այլ անձի վարկը մարելու հնարավորություն և շատ ավելին»,- ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը:

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

Երկրորդ` «Անկանխիկը թույն ա»  արշավի շրջանակում խաղարկությունն Ամերիաբանկն իրականացնում էր իր բոլոր Visa քարտապանների համար, և մասնակցելու hամար անհրաժեշտ էր ամռան ընթացքում կատարել 3000 ՀՀ դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք: Այդ դեպքում հաճախորդները ստանում էին մինչև 1 միլիոն դրամի 34 նվեր քարտերի խաղարկությանը  մասնակցելու հնարավորություն:

Հավելելենք, որ երկու խաղարկություններին միասին մասնակցել է բանկի ավելի քան 100.000 հաճախորդ:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85