
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՅԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ֆինանսական հատվածում կապերի հաստատմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Եվրոպայում առկա քաղաքական և տնտեսական իրավիճակին: