ՍՏԵՂԾՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է «ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողով», որի նպատակը ֆինանսական ոլորտում հանրության գրագիտության մակարդակի բարձրացման և Հայաստանում հանրության ֆինանսական կրթման շարունակականության ապահովումն է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից՝ Հանձնաժողովը մշակելու է Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, պլանավորելու և իրագործելու է ֆինանսական կրթմանն ուղղված միջոցառումներ:Հանձնաժողովի ներքո ստեղծվել են «Ֆինանսական կրթումը դպրոցումե և «Ֆինանսական կրթումը դպրոցից հետոե աշխատանքային խմբերը:
Հաշվի առնելով մշակվելիք ռազմավարության ազգային բնույթը և այն արդյունավետ իրագործելու անհրաժեշտությունը` Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ, ֆինանսական շուկայի միություններ, հասարակական կազմակերպություններ և այլն: