
NOKIA SIEMENS NETWORKS-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Ֆիննական Nokia և գերմանական Siemens ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Nokia Siemens Networks-ը, որը մասնագիտացված է բջջային կապի օպերատորների համար հավելվածների մշակմամբ, մտադիր է վաճառել իր ստորաբաժանումներից մի քանիսը: Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:
Ընկերության ներկայացուցիչների պաշտոնական պարզաբանմամբ՝ ակտիվների վաճառքը ընկերության մշակած նոր ռազմավարության մի մասն է: Նախատեսվում է վաճառել 6 ոչ հիմնական ստորաբաժանումները:
Սպասվում է, որ առաջիկայում ընկերությունը կկրճատի շուրջ 17 հազար աշխատատեղ: