
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ է 130 «ԿԵՂԾ» ԲՈՒՀ
Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնավերվել է մի քանի տասնյակ «կեղծ» ԲՈՒՀ: Այսպես, ամռան 3 ամիսների ընթացքում բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ տրամադրող կառույցների շրջանում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ երկրում գործում է ավելի քան 130 «կեղծ» ԲՈՒՀ: Վերջիններս դիպլոմներ են տրամադրել առանց համապատասխան լիցենզիաների և գրանցումների:
Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում գործում են 115 իրական համալսարաններ և 165 այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ: