Ֆինանսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51117.26-1.63 TOPIX - 3484.34-0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 26149.31-1.17 SSEC - 4082.98-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
08/01/2026  CBA:  USD - 381.39-0.36 GBP - 512.86-2.39
08/01/2026  CBA:  EURO - 445.43-0.76
08/01/2026  CBA:  GOLD - 54419-694 SILVER - 968.51+5.34
AMX. Տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
30/10/2023 16:54
Կիսվել

AMX. Տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 30-ին տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  15  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,8 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.6992%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է: 

Ինչպես նաև AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան  21,9  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.8531%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է: 

Հոկտեմբերի 30-ին AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  11,2  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.8570%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.50% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

08/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.39
-0.36
Եվրո (EUR)
445.43
-0.76
Ռուբլի (RUR)
4.7442
+0.0077
Լարի (GEL)
141.58
-0.09
54419
-694
Արծաթ
968.51
+5.34